ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՅԴ-ն չի բացառում կոալիցիան

ՀՅԴ-ն չի բացառում կոալիցիան
26.12.2016 | 23:07

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն առանձին, իսկ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիան նա չի բացառել՝ ասելով, որ դա կախված կլինի ընտրությունների արդյունքներից:

Աղվան Վարդանյանը հայտարարել է նախընտրական հանդիպումների մասին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների:

Դիտվել է՝ 1941

Մեկնաբանություններ